211652_close_icon
views-count1161 դիտում article-date 22:47 28-01-2014

Սիսիանում և Ախուրյանում թույլ ձյուն է գալիս և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28–ին` ժամը 22.00–ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Կոտայքի, Հրազդանի, Գավառի, Վայքի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Սիսիանում և Ախուրյանում թույլ ձյուն է գալիս, Մ-5 հատվածում մառախուղ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում ուժեղ քամի է, մերկասառույց՝ ճանապարհը բաց է : Արթիկ-Ալագյազ և Արթիկ – Մարալիկ ճանապարհահատվածներում քամի է, տեղ-տեղ մերկասառույց, ճանապարհը բաց է : Աշտարակ – Արտաշավան հատվածում ձնախառն անձրև է, Գորիսում` թաց ձյուն: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: [i]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն [/i]

Նմանատիպ նյութեր