27786 դիտում
17:40 06-12-2017
Հայաստանի 7 մարզերում ձյուն է գալիս, Կոտայքի մարզում մառախուղ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 17:30-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Դեկտեմբերի 6-ի ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում կլինեն ձյան, հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 6-ին՝ երեկոյան ժամերից, Հայաստանի ողջ տարածքում կտեղա ձյուն։ Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Շիրակի մարզում, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն:
Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար:
Նմանատիպ նյութեր
1302 դիտում
22:47 28-01-2014
Սիսիանում և Ախուրյանում թույլ ձյուն է գալիս և մառախուղ է
1301 դիտում
17:23 13-12-2014
Կոտայքի մարզում տեղում է ձյուն և նկատվում է մառախուղ
Այս բաժնից
589 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
475 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
706 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am