211652_close_icon
views-count1634 դիտում article-date 09:46 07-12-2020

Ախուրյանում, Դիլիջանում և Նոյեմբերյանում տեղում է ձյուն, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է) և Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզում, Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում, Տավուշի մարզի Դիլիջանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է միայն բեռնատարների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր