211652_close_icon
views-count1031 դիտում article-date 13:58 28-01-2014

Հայտնաբերել է «AK-74» տիպի ինքնաձիգ

Հունվարի 27-ին, ժամը 11.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 27/4 հասցեում գտնվող սրճարանի հետնամասում զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «AK-74» տիպի ինքնաձիգ` պահունակով` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 8 փամփուշտով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր