26349 դիտում
19:47 18-02-2023
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է ԱԿ-74 տիպի ինքնաձիգ, փամփուշտներ, նռնակներ, փամփշտատուփեր և նռնակի պայթուցիչ. պարեկները սահմանազատել են տարածքը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 18-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պարեկները հերթական անգամ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում հայտնաբերել են զենք-զինամթերք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարակները նշված օդանավակայանի անվճար ավտոկայանատեղիում տեղադրված աղբամանի մոտ հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ:
Պարեկները սահմանազատել են տարածքը և ահազանգով ժամանել են «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ոստիկանները՝ օրվա պատասխանատու հերթապահ, քրեական հետախուզության օպերլիազորի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայասատնի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնի խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Նշված տոպրակում հայտնաբերվել է 1 հատ ԱԿ-74 տիպի ինքնաձիգ, հարյուրից ավելի անհայտ տրամաչափի փամփուշտներ, 2 հատ ինքնաձիքի փամփշտատուփ, 4 հատ նռնակ և 1 հատ նռնակի պայթուցիչ:
Դեպքի փաստով «Զվարթնոց» քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1860 դիտում
13:45 14-02-2014
Նռնակի պայթուցիչ և փամփուշտներ է հայտնաբերվել «Արծվի թև» հուշարձանի մոտ
Այս բաժնից
3556 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)