211652_close_icon
views-count979 դիտում article-date 18:04 10-10-2014

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ է հայտնաբերել

Ոստիկանության Շենգավիթի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Հ. Հովսեփյան փողոցի թիվ 8/2 հասցեի շինության հետնամասի պատի տակ զենք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԿՍ» տիպի, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգ` առանց փամփշտատուփի: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր