211652_close_icon
views-count1220 դիտում article-date 23:48 26-01-2014

Վանաձորի մանկապարտեզների վարձը կբարձրանա

Վանաձորի քաղաքապետարանն իր որոշումը բացատրում է սննդամթերքի թանկացմամբ: Այժմ ուսումնասիրություններ են իրականացվում քաղաքի բոլոր մանկապարտեզներում: Դրանց արդյունքներով էլ կորոշվի վարձը բարձրացնելու նպատակահարմարությունն ու չափը: Մանկապարտեզների վարձի միասնական գին չկա: Առավելագույնն ամսական 5500 դրամ է: Մինչև քաղաքապետարանը որոշում կկայացնի, մի քանի մանկապարտեզներ արդեն իսկ թանկացրել են վարձը: Քաղաքապետարանում վստահեցնում են, որ ծնողների վճարած հավելյալ գումարները կհամարվի հավելավճար և հաշվի կառնվի մյուս ամիսների վարձերը հաշվարկելիս: Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1390658107]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր