Թանկացե՞լ են արդյոք Վանաձորի մանկապարտեզների վարձավճարները. Ծնողների ահազանգի հետքերով. lorinews.am
Վանաձորի մանկապարտեզներում դեռ նախորդ տարվա հոկտեմբեր ամսից արդեն խոսվում էր վարձավճարների թանկացումների մասին, այս մասին գրում է [url=http://lorinews.am/glxavor-temaner-2/710-tankacel-en-ardyoq-vanadzori-mankapartezneri-vardzavcharnery-cnoxneri-ahazangi-hetqerov.html]Lorinews.am[/url]-ը:
Մի քանի մանկապարտեզների տնօրեններ բազմաթիվ հանդիպումներ ու ժողովներ են կազմակերպել ծնողների հետ՝ թանկացումների անխուսափելիությունը պատճառաբանելով ապրանքների գների ու կոմունալ վարձավճարների բարձացման հետ: Որոշ մանկապարտեզների տնօրեններ արդեն հիմա մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներին հայտարարել են, որ բոլոր նրանք, ովքեր չեն պատրաստվում վճարել արդեն նոր վարձավճարը, պետք է հանեն երեխային մանկապարտեզից:
Տնօրեններից ոմանք նույնիսկ նշում են, թե արդեն իսկ ավագանու որոշմամբ հաստատված է նոր վարձավճարի չափը: Ի դեպ, մանկապարտեզների վարձավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 3000 դրամ:
Lorinews.am-ին ահազանգած ծնողները հայտնել են, որ իրենք չեն պատրաստվում վճարել տնօրենների կողմից նշված գումարները, նշելով. <Մենակ իմ տնից 2 երեխա է հաճախում, էսօր վարձը 4500 ա, ուզում են մինչև 7500 բարձրացնել, ես չեմ կարող նման գումար մուծել, ստիպված պետք է երեխաներին հանեմ>,-ասել է ծնողներից մեկը, խնդրելով հասկանալի պատճառներով չհրապարակել իր անունը: Մեկ այլ ծնող էլ հայտնել է, որ իրենց մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները մեկ մարդու նման դեմ են թանկացմանը, սակայն ստիպված պետք է երեխաներին կրկին ուղարկեն. <Գոնե թանկացնելուց էնքան թանկացնեն, որ կարողանանք վճարել…>,-ասել են նրանք:
Էդվարդ Արզումանյան
Մանրամասները` [url=http://lorinews.am/glxavor-temaner-2/710-tankacel-en-ardyoq-vanadzori-mankapartezneri-vardzavcharnery-cnoxneri-ahazangi-hetqerov.html]Lorinews.am[/url]-ում