Աղոթք անուն խաղաղության` հոգեւորն ու աշխարհիկը աղոթում են մեկ հարկի տակ: Արդեն ավանդույթի համաձայն, ամեն տարի ` բանակի տոնի նախօրեին Մայր Աթոռում օրհնություն ստանում են զինծառայողները:
Վեհափառը աղոթեց ու մաղթեց խաղաղություն սահմանին: Զինվորների խաղաղության ընկալումը գրեթե նույնն է , բայց մեկ տարբերությամբ` ամենակարեւորն իրենց համար նախ մատուցած ծառայությամբ ընտանիքի անդորրի ապահովումն է, հետո գիշերը լուսացնելը` առանց կրակոցի:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2013-ի բանակի ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը հենց կարգապահության ամրապնդումն է համարում:
Կիրակնօրյա աղոթք հայոց զինուժի ու զինվորի համար հնչեց ոչ միայն Էջմիածնում, այլև զորամասերին կից բոլոր մատուռներում ու եկեղեցիներում: Երկուշաբթի առավոտյան արդեն մեկնարկում է տոնական միջոցառումների շարքը` հունվարի 28-ին ընդառաջ:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1390748172]armnewstv.am [/url]