7991 դիտում
16:31 15-04-2016
ՀՊՏՀ բակում հնչեց միասնական աղոթք՝ հայ զինվորի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, այսօր՝ ապրիլի 15-ին բուհի բակում համախմբվել էին ուսանողներն ու աշխատակիցները՝ միասնական աղոթք հնչեցնելու առ Աստված՝ ապրիլյան քառօրյա պատերազմում Արցախում զոհված մեր հերոսների հիշատակի և սահմանին մարտնչող զինվորների համար:
Ընդգծելով վերջին օրերին հայ ժողովրդի համախմբվածությունն ու միասնականությունը՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի երիտասարդական կենտրոնի բուհերի և երիտասարդության գծով հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը նշեց, որ արցախյան դեպքերին մասնակից եղան բոլորը՝ ոմանք անմիջական մասնակցությամբ, ոմանք էլ՝ իրենց աղոթքներով ու զորակցությամբ:
Նա նշեց՝ տեղյակ է, որ մի խումբ ՀՊՏՀ-ականներ վերջերս գտնվել են Արցախում և սատարել տեղի բնակչությանն ու զինվորներին, ապա հավելեց, որ այս օրերին հայոց երկրի պաշտպանության գործին են միացել նաև հոգևորականներ:
«Ավարայրից, Սարդարապատից, Արցախյան պատերազմից մինչև այժմ մենք ունենք բարձր ոգի: Յուրաքանչյուրիդ աղոթքն ի զորու է փրկել, Աստծո գութը շարժել: Աղոթենք, որ Աստված պահպանի մեր զինվոր-եղբայրներին և մեր հայրենիքը»,-նշեց սարկավագը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1525 դիտում
13:43 04-02-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
4748 դիտում
13:12 04-02-2025
Արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան Ամիօ բանկում՝ UBPay համակարգով
1126 դիտում
12:50 04-02-2025
Պետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 9,420 քմ մակերեսով հողամասը