Յանուկովիչը Կլիչկոյին առաջարկել է երկրի փոխվարչապետի պաշտոնը
Քիչ առաջ Կիևի նախագահական նստավայրում ավարտվել են նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմադիր «Ուդառ» և «Բատկիվշինա» կուսակությունների միջև բանակցությունները:
Պարզվել է, որ Յանուկովիչը Կլիչկոյին առաջարկել է հումանիտար հարցերով փոխվարչապետի պաշտոնը: Յանուկովիչի համոզմամբ՝ երկրի իշխանությունների հետ ընդդիմության համագործակցությունը կօգնի պետությանը վերամիավորվել և իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ:
Ինչպես քիչ առաջ հայտնել էինք, Ուկրաինայի նախագահը երկրի վարճչապետի պաշտոնը առաջարկել է «Բատկովշինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկին: