Յանուկովիչը ընդդիմադիր առաջնորդ Յացենյուկին առաջարկել է վարչապետի պաշտոնը
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ընդդիմադիր «Բատկովշինա» դաշինքի առաջնորդ Արսենի Յացենյուկին առաջարկել է զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Արդարադատության նախարար Ելենա Լուկաշը՝ մեկնաբանելով քիչ առաջ Յանուկովիչի և ընդդիմադիր առաջնորդների միջև ավարտված բանակցությունները:
«Համաձայնության դեպքում Ուկրաինայի կառավարությունը կլուծարվի»,-նշել է Լուկաշը:
Նախօրեին Յանուկովիչը հայտարարեց, որ չի բացառում երկրի կառավարության վերակազմավորումը, որը կարող է տեղի ունենալ հունվարի 28-ին Գերագույն Ռադայի արտահերթ նիստում: