Յանուկովիչը մտադիր է վերադառնալ Ուկրաինա և զբաղեցնել իր պաշտոնը
Վիկտոր Յանուկովիչը մտադիր է Ուկրաինա վերադառնալ: «Главком.ua» հրատարակչության փոխանցմամբ այս մասին հայտնել է նրա փաստաբան Վիտալի Սերդյուկը:
«Յանուկովիչը» պետական հեղաշրջման արդյունքում կորցրել է նախագահի պաշտոնը, սակայն մտադիր է վերադառնալ հայրենիք և զբաղեցնել նախագահի իր պաշտոնը, ինչի համար իրավական քայլեր կձեռնարկվեն»,- հայտարարել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ: