Յանուկովիչը փորձել է 1 մլրդ դոլարով կաշառել Կլիչկոյին
Ստացված տեղեկությունների համաձայն, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը 2015 թ. նախագահական ընտրություններին չմասնակցելու համար
1 մլրդ ԱՄՆ դոլար է առաջարկել «ՈՒԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյին: Քննարկվել են նաև համագործակցելու այլ առաջարկներ:
Սակայն Վիտալի Կլիչկոն բոլոր առաջարկներից հրաժարվել է:
Մի շարք սոցհարցումների տվյալներով, Կլիչկոն ամենաազդեցիկ ընդդիմադիր ղեկավարն է: