2058 դիտում
00:46 23-01-2014
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը դրական է գնահատել կատարված աշխատանքը. ֆոտոշարք
Հունվարի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2013 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին զեկույցով հանդես եկավ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
Նշվեց, որ ոստիկանության համակարգում շարունակվող բարեփոխման գործընթացներն անցյալ տարում էլ միտված են եղել ինչպես հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճի բացառմանը: Դրանով է բացատրվում նաև, որ հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 16,2 %-ով, դրա հետ մեկտեղ՝ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 16,7%-ով:
Հայտնաբերվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 433 դեպք (նախորդ տարվանից 2,4 %-ով ավելի): Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացիները կամավոր ներկայացրել են 792 միավոր հրազեն:
Նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտման արդյունավետությունն աճել է 11,5 %-ով:
Նախորդ տարում հայտնաբերվել է քննությունից ու դատից խուսափող և հետախուզվող անձանց 33 %-ը՝ 2012 թ. 31,6 %-ի դիմաց:
Ոստիկանությունը խիստ կարևորում է նաև ծառայողների կողմից օրինականության պահպանման խնդիրը: Տարվա ընթացքում ոստիկանությունում կատարվել է 1571 ծառայողական քննություն, կարգապահական տույժի է ենթարկվել 845 ծառայող: Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 62 քրեական գործ, դատապարտվել է 10 ծառայող:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց կատարված աշխատանքը:
2013 թվականի գործունեության արդյունքները, առկա խնդիրներն ու խոչընդոտները և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները ներկայացրին ոստիկանության մարզային վարչությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Ոստիկանության կոլեգիայի նիստի ընթացքում մի շարք ծառայողներ տույժեր ստացան, լավագույններն արժանացան խրախուսանքների, բարեփոխումների շրջանակում կատարվեցին նոր նշանակումներ, կադրային փոփոխություններ ու տեղաշարժեր:
Կոլեգիայի նիստն ավարտվեց ՀՀ ոստիկանության տարվա լավագույն ստորաբաժանում և տարվա լավագույն ծառայողներ ճանաչելու արարողությամբ:
2013 թ. լավագույն ստորաբաժանումներ ճանաչվեցին ոստիկանության Մաշտոցի և Գավառի բաժինները: Լավագույն ճանաչված ծառայողները ստացան հավաստագրեր և արժանացան դրամական խրախուսանքի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
18187 դիտում
09:42 21-10-2015
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը անձնագրային և վիզաների վարչության նոր պետ է նշանակել
Այս բաժնից
685 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը
2008 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան
748 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները