211652_close_icon
views-count2379 դիտում article-date 19:22 10-06-2014

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը քննիչներին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ. ֆոտոշարք

Հունիսի 10-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում հանդիսավոր պայմաններում նշվեց քննչական գլխավոր վարչության կազմավորման տարեդարձը: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը քննիչներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ: Տոնի առթիվ ոստիկանության քննչական կորպուսի աշխատանքը բարձր գնահատեց և շնորհավորանքի խոսք հղեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանն իր ելույթում անդրադարձավ ստորաբաժանման գործունեությանը, առաջիկա անելիքներին և շնորհակալություն հայտնեց գնահատման համար: Հանդիսության ավարտին մի խումբ քննիչներ խրախուսանքների արժանացան հանրապետության գլխավոր դատախազի կողմից: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով քննչական գլխավոր վարչության մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին մասնագիտական տոնի և աշխատանքում ցուցաբերած նախաձեռնողականության ու արդյունավետության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր