ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ է արել ոստիկանության Շիրակի մարզային և ոստիկանության պահպանության գլխավոր վարչության պետերին
Այսօր՝ ապրիլի 7-ին, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոններից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ են ուղարկվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանն ու ՀՀ ոստիկանության պահպանության միավորման գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոման Մկրտումյանը:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը, ով Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Արաբկիրի պետի պաշտոնից:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արաբկիրի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ով Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության կենտրոնական բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի