2506 դիտում
09:38 16-01-2014
Հայաստանի արտագաղթի աղետալի թվերի մասին նոր զեկույցը շուտով կհրապարակվի. ՀԺ
«Այսպես ասած Արտագաղթի ուսումնասիրման հանձնաժողովը մինչև հունվարի 24-ը կհրապարակի իր ուսումնասիրության արդյունքները։ Թերթի ունեցած հավաստի տեղեկություններով, նախնական տեղեկություններ արդեն կան և դրանք աղետալի են։
Հիշեցնենք, Միգրացիոն պետական ծառայությունն առա֊ ջարկելԷր բյուջեից գումար հատկացնել' արտագաղթի պատճառներն ուսումնասիրելու համար: Սույն ուսումնասիրությունը գիտության պետական կոմիտեն պատվիրել Էր հայ-ռուսական սլավոնական համալսարանին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանում արտագաղթի վերաբերյալ պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարել էր. որ ուսումնասիրություն է իրականացվում՝ արտագաղթ երևույթի պատճառներն ավելի լավ հասկանալու, շարժառիթներն ավելի մանրակրկիտ հասկանալու համար՝ այն նպատակով, որպեսզի իրենց գործողությունները լինեն արդյունավետ:
ՀՀ Միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, ով ևս մասնակցել է ուսումնասիրման աշխատանքներին, երեկ մեզ փոխանցեց, որ «Միգրացիոն հոսքերի վերաբերյալ ընտրանքային հետազոտության» արդյունքները, ըստ պայմանագրի, պետք է պատրաստ լինեն հունվարի 24-ին։ Թվեր նա չցանկացավ նշել՝ խորհուրդ տալով սպասել ուսումնասիրության հրապարակմանը։ Մեր տեղեկություններով, հարցվածների 80 և ավելի տոկոսը արտագաղթը կապել են սոցիալ-տնտեսական, մեղմ ասած, վատ պայմանների, աշխատատեղերի բացակայության հետ»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
2098 դիտում
12:45 22-05-2016
EgyptAir-ի կործանման վերաբերյալ նախնական զեկույցը կհրապարակվի 1 ամիս անց
Այս բաժնից
703 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
721 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»