EgyptAir-ի կործանման վերաբերյալ նախնական զեկույցը կհրապարակվի 1 ամիս անց
EgyptAir ընկերությանը պատկանող A320 ուղևորատար օդանավի կործանման վերաբերյալ նախնական զեկույցը պարտրաստ կլինի 1 ամիս հետո, տեղեկացնում է Al-Ahram պարբերականը՝ հղում անելով ողբերգությունը ուսումնասիրող հատուկ հանձնաժողովի ղեկավար Այման Ալ-Մուքադդամին:
Վերջինիս խոսքով՝ հրապարակվելքի զեկույցը պարունակելու է ավիավթարից հետո հավաքված ողջ տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ օդանավը կործանվել է մայիսի 19-ի վաղ առավոտյան, երբ Փարիզից թռչում էր դեպի Կահիրե: Այն ռադարներից անհետացել է Միջերկրական ծովի վրայով թռչելու ժամանակ: Օդանավում եղել է 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ: