211652_close_icon
views-count7159 դիտում article-date 13:52 31-05-2021

Որոշվել է ծնողներին տրամադրել բոլոր դիահերձարանների քաղվածքները. Առողջապահության նախարարությունը` զոհված զինծառայողների թվերի անճշտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատ Արսեն Ղուկասյանն ուղիղ եթերում հայտնեց, որ Հերացիի մորգի մոտ են և փակել են փողոցը: Ըստ վերջինիս հայտարարության` զոհված զինծառայողների թվերի մեջ անճշտություն է գտել: Մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, որը հիմա հայտնվել է:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը Аuroranews-ի հետ զրույցում հայտնեց, որ նախքան Հերացի փողոց փակելը անհետ կորոծ զինծառայողների ծնողներն ու հարազատները հանդիպել են «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանի հետ:

Վերջինս վստահեցրել է, որ թվերում անճշտություն չի կարող լինել, աբսուրդ է, թվերը գաղտի չեն պահվում: Որոշվել է ծնողներին տրամադրել բոլոր դիահերձարանների քաղվածքները, որպեսզի ծնողներն ու հարազատները կարողանան պարզ և թափանցիկ կերպով ծանոթանալ բոլոր տվյալներին: Անկախ այս ամենից` ծնողներն ու հարազատները որոշել են դուրս գալ փողոց: 

ԱՆ խոսնակը նաև հավելեց, որ երբեք որևէ ծնողի հարց անպատասխան չի մնացել, 24/7 պատասխանել են բոլոր հարցերին և ամեն բան արել թափանցիկ, որպեսզի ծնողների մոտ կասկածներ չառաջանան:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 31-ին, անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում րէ, որ փակել են Հերացի փողոցը, որտեղ այս պահին լարված իրավիճակ է: Նա հայտարարեց, որ զոհված զինծառայողների մարմինները տարբեր տեղերում պահել են, հիմա աստիճանաբար հանում են. «Այսօր պետք է մինչև վերջ գնանք»: 

Տեսանյութը՝  Factor tv

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր