3295 դիտում
08:29 16-01-2014
Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հրահանգել է անձամբ անդրադառնալ Քոչարյանի հարցազրույցին. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ի՝ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հրահանգել է, որպեսզի նրանք անձամբ անդրադառնան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իրեն քննադատող հարցազրույցին։ Նա տարակուսել է, որ որևէ նախարար մինչ օրս ինքնակամ չի խոսել։
Կարծես թե հրահանգը տեղ է հասել, ու երեկ արդեն ՀՀ կառավարության երկու անդամներ՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, հանդես եկան հարցազրույցներով։ Առաջիկայում էլի կլինեն ելույթներ։ Սակայն վարչապետն անձամբ որոշել է այլևս չանդրադառնալ Քոչարյանին։ Մեր տեղեկություններով՝ նա իր հրապարակած գունագեղ աղյուսակը համարում է թեման փակելու լավագույն մեթոդը»,-գրում է թերթը:
Մանրամասները կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:։
Նմանատիպ նյութեր
1547 դիտում
09:54 05-03-2014
Գագիկ Մակարյանը արձագանքել է «Գազպրոմ Արմենիայի» լրատվական ծառայության ղեկավարի տված հարցազրույցին․ Առավոտ
1538 դիտում
17:50 30-03-2015
Կարեն Ավագյանի արձագանքը Էրդողանի՝ «Ֆրանս 24ե-ին տված վերջին հարցազրույցին
Այս բաժնից
1033 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3187 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1198 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան