211652_close_icon
views-count1460 դիտում article-date 09:54 05-03-2014

Գագիկ Մակարյանը արձագանքել է «Գազպրոմ Արմենիայի» լրատվական ծառայության ղեկավարի տված հարցազրույցին․ Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է․ ««Գազպոմ Արմենիան» պրոֆեսիոնալ չի վարվել, անձնական հարցերից չպիտի կախվեն, եթե նման բան են հայտարարել, ես գտնում եմ, որ դա պրոֆեսիոնալ մոտեցում չէ. անձնական խնդիրներ չկան և ոչ էլ անձնական հարցերից պետք է կախվեն. ինձ հետ, որպես բաժանորդ, դա կապ չունի։ Այդտեղ այլ խնդիր կա, որի համար իրենք մեղավոր են, իմ մոր հետ է խնդիր եղել, ոչ թե ինձ հետ, պետք չէ շփոթել ինձ այդ խնդրում»,– «Առավոտի»-ի հետ զրույցում ասաց Գագիկ Մակարյանը՝ արձագանքելով երեկ «Գազպրոմ Արմենիա» ընկերության լրատվական ծառայության ղեկավարի՝ Tert.am–ին տված հարցազրույցին։ Պարոն Մակարյանը վստահեցրեց. «Մենք հիմա շատ ավելի հետաքրքիր փաստեր ունենք տարբեր հիմնարկներից, որը շուտով կհրապարակենք, որոշ պետական մարմիներին էլ կտրամադրենք, որպեսզի զբաղվեն իրենց հարցերով։ Մենք պրոֆեսիոնալ ենք աշխատում, և իրենց ընկերության վարքագծի կանոնակարգման խնդիր կա, որը կարևոր է մեր երկրի տնտեսության համար, դրա համար իրենք պետք է գնան այդ ճանապարհով, որ այդ ամենը լավացնեն»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր