211652_close_icon

Խնդրում եմ հնարավորության դեպքում դիմումիս անդրադառնալ կառավարության նիստի ժամանակ․ կարծում եմ մեր և նմանատիպ այլ խնդիրները հանրության և Ձեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն․ «ԱՄԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ-ի տնօրենը՝ Նիկոլ Փաշինյանին

views-count2272 դիտում article-date 21:17 19-06-2025
«ԱՄԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ-ի տնօրեն Անուշ Մնացականյանը դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․

«Մեծարգո′ պարոն Վարչապետ․

Ես՝ Անուշ Մնացականյանն եմ, «ԱՄԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը։ Ընկերությունը զբաղվում է պետական գնումների ոլորտում սպորտային և մշակութային միջոցառումների կազմակերպմամբ, պարտաճանաչ հարկ վճարող եմ՝ հերոս հարկատու։

     2024 թվականի հուլիսի 18-ին «ԱՄԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ-ի  և ԿԳՄՍ նախարարության միչև կնքվել է  ՀՀԿԳՄՍՆԷԱՃԾՁԲ-24/56-1  ծածկագրով Պետության կարիքների համար ծառայության մատուցման պետական գնման պայմանագիր։ «ԱՄԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ-ի  կողմից 2024թ-ի սեպտեմբերի 18-ից մինչև 20-ը մատուցվել է պայմանագրով նախատեսված, տեխնիկական բնութագրին համապատասխան ծառայությունը և ստորագրվել է պայմանագրի Հավելված  N 4․1  կետով նախատեսված  պայմանագրի արդյունքը գնորդին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ  ԱԿՏ-ը։ Որից հետո ԿԳՄՍ նախարարության համապատասխան բաժիների աշխատակիցները հրաժարվել են ծառայությունը ընդունելուց, պատճառաբանելով, որ պայմանագրով նախատեսված գումարը / 5 500 000 ՀՀ դրամ/ չեն կարող վճարել և պատրաստվում են վճարել ավելի քիչ գումար / 1 300 000 ՀՀ դրամ/։ Նշեմ նաև, որ պայմանագրին կից որևէ համաձայնագիր կողմերի միչև չի կնքվել, հետևաբար պայմանագրի ամբողջ գումարն ունի վճարման իրավական ուժ։ Նախարարության դիրքորոշումը անօրինական է և ընկերությունը բողոքարկել է դատարան, որի արդյունքում դատարանը  03․01․2025թ-ին բավարարել է ընկերության հայցադիմումը՝ ամբողջ  ծավալով։ ԿԳՄՍ նախարարության կողմից որոշումը չի բողոքարկվել վերին ատյաններ, հետևաբար դատական վճիռը ստացել է օրինական ուժ։ Կատարողական թերթիկը սահմանված ժամկետներում տրամադրվել է դատական ակտերի հարկադիր կատարողական ծատայությանը /ԴԱՀԿ/, սակայն, ԴԱՀԿ ծառայության կողմից որևէ գործողություն չի կատարվել դատական ակտը իկատար ածելու համար։

    Նաև հայտնում ենք Ձեզ մեր մտահոգությունը Հայաստանի Հանրապետության Պետական գնումների ոլորտում տիրող անօրինականությունների, պետական աշխատողների ոլորտին ոչ բավարար գիտելիքների իմացության մասով, որի արդյունքում ընկերությունը ունի բազմաթիվ դատական ակտեր, հօգուտ ընկերության, ինչի հետևանքով տուժում է պետությունը։

Ակնկալում եմ Ձեր միջնորդությունը օրինական ուժ ստացած դատական ակտի ի կատար ածման հարցում։
Նաև խնդրում եմ, հնարավորության դեպքում, դիմումիս անդրադառնալ կառավարության նիստի ժամանակ։ Կարծում եմ մեր և նմանատիպ այլ խնդիրները  հանրության և Ձեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն։ 
Կից ներկայացնում եմ դատական վճիռը և կողմերի միչև կնքված պայմանագիրը։

Տեղեկացնում եմ, որ Ձեզ ուղղված դիմումը հանրայնացվելու է մամուլի միջոցով։

«ԱՄԱ ՓՐՈԴԱՔՇՆ » ՍՊԸ-ի տնօրեն՝ Անուշ Մնացականյան»։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր