120702 դիտում
16:24 03-01-2019
Ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր վթարն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. 13 վիրավորներից 4-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 15:00 սահմաններում, Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 71 LG 700 և Nissan մակնիշի 37 VV 773 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետւանքով 13 հոգի, որից 4-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-Ծառայության Գավառի հրշեջ-փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներից մի քանիսը հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների և ճանապարհային ոստիկանների ավտոմեքենաներով:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արայիկ Քոչարյանի գլխավորությամբ:
Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաների գազաբալոնները պոկվել ու շպրտվել են:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների ինքնությունը:
Ճանապարհը եղել է մերկասառույց և տեղի «Ճանշինը» վթարից հետո նոր միայն բարեհաճել է ժամանել ու կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ, մինչդեռ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը և «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանը Ամանորից առաջ ասում էին, որ անանցանելի ճանապարհներ չեն լինելու, մինչդեռ Գավառի «Ճանշինը» Խոզի տարում իր «խոզությունն» արեց և նախարարի պաշտոնակատարի ու «Հայվտոճանի» տնօրենի խոսքը գետնովը տվեց:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, [color=#EF2929]որ Գեղարքունիքի մարզին ոստիկաններն ու քննիչները պարզել են, Mercedes-ը վարել է Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ, 56-ամյա Արայիկ Մեսրոյանը, իսկ Nissan-ը վարել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 51-ամյա Ջիվան Ղահրամանյանը:
Հիվանդանոց են տեղափոխվել 2 վարորդները և Ա. Մեսրոյանի ուղևորներ՝ Վեդի քաղաքի բնակիչ, 32-ամյա Լյուդվիգ Թոփչյանը, Ոսկետափ գյուղի բնակիչ, 49-ամյա Մարինե Մարտոյանը, Ոսկետափ գյուղի բնակիչ, 17-ամյա Տաթև Մեսրոյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 23-ամյա Սուսաննա Մեսրոյանը, Ոսկետափ գյուղի բնակիչ, 4-ամյա Նարեկ Մեսրոյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 1-ամյա Արփի Թոփչյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 4-ամյա Սեդա Թոփչյանը և Nissan-ի ուղևորներ Հենրիկ Ղահրամանյանը, Բորիս Մանգասարյանը, Չեխիայի Հանրապետության քաղաքացիներ, 34-ամյա Սարգիս Մուսայելյանը, 18-ամյա Լիանա Մուսայելյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներից 4-ին տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդներից Ջ. Ղահրամանյանը աշխատում է Արցախի Հանրապետության քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, վիրավորներից Լ. Թոփչյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող:
[/color]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)