34830 դիտում
20:25 15-12-2018
Ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական վթարն է տեղի ունեցել Նոր Հաճնի կարմրջին. բախվել են 01-ը, Nissan March-ն ու Honda Fit-ը. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ճանապարհին մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 19:30-ի սահմաններում, Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 22-ամյա Արտակ Նազարյանը` իր վարած ՎԱԶ-2101 մակնիշի 35 ՍС 578 համարանիշի ավտոմեքենայով, Նոր Հաճն – Աբովյան կամրջի 1-ին կմ հատվածում բախվել է Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ, 25-ամյա Աշոտ Բադալյանի վարած Nissan March մակնիշի 77 AՏ 772 համարանիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Վալերի Պառավյանի վարած Honda Fit մակնիշի 35 TP 043 համարանիշի ավտոմեքենաներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Honda-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 27-ամյա Անի Խաչատրյանը, 34-ամյա Արմինե Խաչատրյանը, 5-ամյա Մանե Խաչատրյանը և 24-ամյա Շուշան Խուդավերդյանը մարմնական վնավսածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ռուբեն Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքված վարորդներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ կամուրջը ամբողջ տարածքով սառցապատ էր և տեղի ճանշինականները չէին բարեհաճել աղ ու ավազով մշակել ճանապարհը:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16720 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ