211652_close_icon
views-count49468 դիտում article-date 10:55 18-12-2018

Ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական վթարն է տեղի ունեցել Սյունիքի մարզում. բախվել են Toyota Rav 4-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 50 կմ հատվածում բախվել են Toyota Rav 4 մակնիշի 32 ՍԼ 760 համարանիշի և Mercedec մակնիշի 34 RQ 041 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղափոխվել է Քաջարանի, Toyota Rav 4-ի վարորդն էլ՝ Մեղրիի բժշկական կենտրոններ։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Սամվել Գրիգորյանն ու Վիգեն Սարգսյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի պատճառներից մեկն էլ ճանապարհի մերկասառույցն է եղել, և միայն վթարից հետո են տեղի ճանշինականները ժամանել ու սկսել ճանապարհին լցնել աղ ու ավազ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր