211652_close_icon
views-count39133 դիտում article-date 21:05 05-10-2018

Արտակարգ դեպք Երևանում «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կենտրոնական մասնաճյուղում ծեծի է ենթարկվել երգչուհին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 47-ամյա Հ. Մ.-ն ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի Թումանյան 17 հասցեում գործող կենտրոնական մասնաճյուղում ամուսինը՝ Վ. Կ.-ն, քաշքշել է իրեն, հարվածել պատին, իրեն պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո ամուսինը իր ձեռքից վերցրել է իրեն պատկանող «Samsung» տեսակի բջջային հեռախոսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Մ.-ն աշխատում է Երևանում գործող թատրոններից մեկում՝ որպես երգչուհի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Նմանատիպ նյութեր