211652_close_icon
views-count40312 դիտում article-date 09:28 15-12-2016

Արտակարգ դեպք Երևանում. «Ինեկոբանկ»-ի գլխավոր մասնաշենքի մոտ հաստաբուն ծառի ճյուղը պոկվել և ընկել է մեքենայի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Թումանյան փողոցում՝ «Ինեկոբանկ»-ի գլխավոր մասնաշենքի մոտ, առատ ձյան հետևանքով հաստաբուն ծառից մի ճյուղ պոկվել և ընկել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Աշոտ Դավթյանին պատկանող Nissan մակնիշի 34 OZ 695 համարանիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար ընկնելու ժամանակ մեքենայում մարդ չի եղել, իսկ դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները մեքենայի վրայից հեռացրել են ճյուղը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր