211652_close_icon
views-count32023 դիտում article-date 20:50 20-09-2018

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն գրավի դիմաց ազատ է արձակվել

Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ազատ է արձակվել: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ա. Մկրտչյանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինել գրավով: Այս մասին [url=https://www.facebook.com/gegham.hakobyan.73]ֆեյսբուքյան իր էջում [/url]տեղեկացնում է նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը: Վերջինս սակայն չի նշել գրավի չափը: Դոն Պիպոն եւ եւս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ, ձերբակալվել էին հունիսի 17-ին: Դոն Պիպոն, մասնավորապես, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը): Ըստ մեղադրանքի՝ Դոն Պիպոն առեւանգել եւ երեք օր ապօրինի պահել է իր դեմ սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող երեք անձանց, որոնց ծեծի են ենթարկել, պահանջելով խոստովանել, թե ով է սպանության պատվիրատուն։

Նմանատիպ նյութեր