211652_close_icon
views-count1096 դիտում article-date 17:54 18-03-2026

Խոշոր հրդեհ՝ Արագածոտնի մարզում. Օշականի դաշտամիջյան հատվածում այրել են անվադողեր. կրակը տեսանելի էր Աշտարակ քաղաքից, ծուխը՝ Եղվարդից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Օշական վարչական շրջանի դաշտամիջյան հատվածում անվադողեր են հրկիզել, ինչի հետևանքով առաջացել են խոշոր կրակ և հսկայական ծուխ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծուխը տեսանելի էր Եղվարդ քաղաքից, իսկ կրակը՝ Աշտարակից։

Ամբողջ երկինքը պատվել էր սև ծխով, ինչը մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ամբողջ տարածքը շինարարական ու կենցաղային աղբով  է լցված և պատասխանատուները պետք է հնարավորինս շուտ հայտնաբերեն մեղավորներին, ենթարկեն վարչական պատասխանատվության ու պարտավորեցնեն, որպեսզի հեռացնեն աղբը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր