Արտառոց դեպք՝ Երևանում․ օտարերկրացի մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Մարտի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մոլդովական փողոց 29/1 հասցեում գտնվող հատուկ կացարանի բնակիչներից մեկը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է և նրան հոգեկան առողջության կենտրոն տեղափոխելու համար խնդրել Է ոստիկան մոտենա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոշ ժամանակ հետո ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեում բռնության ենթարկված մի երեխայի «շրթունքի վնասվածքով կապտուկներ մարմնի ու պարանոցի հատվածում» ախտորոշմամբ շտապօգնության խումբը տեղափոխել է «ՈՒիգմոր» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ տուժածը Իրաքի քաղաքացի 3-ամյա տղա է, և նույն օրը ժամը 10։00-ի սահմաններում 35-ամյա մայրը հատկացված սենյակում բղավել է երեխայի վրա, որից հետո մի քանի հարվածներ է հասցրել մարմնի տարբեր հատվածներին, ապա մահճակալից գցել է հատակին և քարշ տվել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։