211652_close_icon
views-count2146 դիտում article-date 17:50 19-03-2026

Ուժեղ քամին Հայրավանքում պոկել և շպրտել է առողջական խնդիրներ ունեցող ամուսինների տան տանիքը. հայրը 44-օրյա պատերազմում վիրավորում է ստացել, տղան այժմ զինվորական ծառայության է. SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Մարտի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Կեսօրին Գավառ խոշորացված համայնքի Հայրավանք բնակավայրում բնակվող ամուսիններ 54-ամյա Արմեն Ս.-ի և 46-ամյա Վարդուհի Վ.-ի սեփական տան տանիքը ուժեղ քամու հետևանքով վնասվել է։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամին մի քանի մետր տանիքի մի հատված պոկել ու շպրտել է։

Բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ընտանիքը բարի ու կարեկից մարդկանց օգնության կարիքն ունի։

Ամուսինը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում է ստացել, կինը՝ տիկին Վարդուհին, նույնպես ունի առողջական լուրջ խնդիրներ։ Նրանց երեխաներից մեկն այս պահին ծառայում է Հայոց բանակում։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին

«Ուզում ենք խնդրանքով դիմել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, Գավառ խոշորացված համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին և Հայրավանքի վարչական ղեկավարին, որպեսզի ընտանիքին հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն։ Էն որ ասում են՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի, հիմա մենք գյուղացիներով փորձում ենք ինչով հնարավոր է օգտակար լինենք այս ընտանիքին, ովքեր արդեն պարտքով ձեռք են բերել տախտակներ, հիմա խնդրում ենք (ինչին ի դեպ միանում է նաև SHAMSHYAN.com-ը), որպեսզի մարզպետն ու քաղաքապետը երկաթե թիթեղով օգնեն։ Մնացածն արդեն մենք գյուղացիներով կանենք, տանիքը նորից կկառուցենք, ինչից հետո ամուսիններն իրենց երեխաների հետ կկարողանան հանգիստ գիշերել, քանի որ մինչև տանիքը չվերանորոգվի, իրենք չեն կարող այնտեղ մնալ»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամուսիններն ու գյուղացիները շնորհակալություն են հայտնում Գավառի քաղաքապետ, Հայրավանքի վարչական ղեկավարին, ովքեր առաջին իսկ օրվանից եղել են իրենց կողքին կանգնած ու հիմա Գավառի քաղաքապետի հանձնարարականով արդեն ուսումնասիրում են խնդիրը և քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել օգնել սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր