211652_close_icon
views-count2560 դիտում article-date 16:45 19-03-2026

ՆԳ նախարարի և ՆԳՆ ոստիկանության պետի կողմից Պարեկային ծառայության պետին տրված հանձնարարականի արդյունքում Գավառում պարեկներն իրականացրեցին «Հետիոտնի անցման գիծը դուքյան չէ» օպերացիան. գոլդ համարանիշներով «յաշիկավարը» տուգանվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկապետի տեղակալ Գևորգ Զաքարյանը օրերս դարձյալ ՊԾ ղեկավար կազմին է փոխանցել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականները, որ Պարեկային ծառայությունը պետք է նաև հայտնաբերի ու վարչական պատասխանատվության ենթարկի այն օրինախախտ վարորդներին, ովքեր նաև ավտոմեքենաները կկայանեն չթույլատրելի հատվածում, այդ թվում՝ հետիոտնային անցման վրա՝ խոչընդոտելով հետիոտների ազատ տեղաշարժը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 19-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ, Գեղարքունիքի մարզում իրականացրել են հերթական օպերացիան, որը կրել է «Հետիոտնի անցման գիծը ձեզ համար դուքյան չէ» անունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ օպերացիայի շնորհիվ պարեկները Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում եկեղեցու հարևանությամբ հայտնաբերել են «Mercedes G» մակնիշի «80 QB 880» համարանիշի ավտոմեքենան, որի վարորդը այն կայանել էր հետիոտնի համար անցման վայրում, ինչը խոչընդոտ էր ստեղծել քաղաքացիների համար։

Վարորդը պարեկների կողմից ենթարկվեց վարչական պատասխանատվության։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր