211652_close_icon
views-count31239 դիտում article-date 17:28 13-06-2014

Ո՞վ է Իտալիայում հայտնի, ծնունդով հայ Դոն Պիպոն

Մոտ 8 տարի է՝ ծնունդով էջմիածինցի Արթուր Ասատրյանը, ով հայտնի է Դոն Պիպո մականվամբ, ապրում է Իտալիայում և վայելում այնտեղի հասարակության եւ բարձրագույն ղեկավարության հարգանքը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը: Քրեագետն անդրադարձավ նաեւ մամուլում տեղ գտած այն լուրերին, թե վերջերս Դոն Պիպոյի միջնորդությամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգեւատրվել է «Ասպետական հրամանատար» շքանշանով: «Այս շքանշանը Իտալիայի բարձրագույն պարգեւներից մեկն է, որը շնորհվում է նախագահի հրամանով: Ասվում է, որ Իտալիայի նախագահը այդ շքանշանը Գագիկ Ծառուկյանին շնորհել է ծնունդով էջմիածինցի Դոն Պիպոյի միջնորդությամբ: Բայց դա հնարավոր չէ»,- նշեց Սերգեյ Գալոյանը: Միաժամանակ ավելացրեց, որ Դոն Պիպոն ներկայացվում է որպես հայտնի «քրեական հեղինակություն» և ընդգծեց, որ, ի տարբերություն հակական մամուլի ներկայացման, նա Իտալիայում հայտնի է՝ որպես բարերար եւ գործարար: «Արթուր Ասատրյանի նախաձեռնությամբ եւ ծախսերով Հռոմում 3 մետրանոց խաչքար է տեղադրվել, որը նշանավորում է Հայոց մեծ եղեռնը: Նա նաեւ բավականին արժեքավոր սրբապատկեր է նվիրել Սանտա Մարիա Անժելա եկեղեցուն»,- ասաց քրեագետը եւ ավելացրեց, որ առաջիկայում նոր մանրամասներ կներկայացնի նրա մասին:

Նմանատիպ նյութեր