211652_close_icon
views-count12259 դիտում article-date 11:50 27-06-2014

Ինչու՞ է տարիներ առաջ Դոն Պիպոն հեռացել Հայաստանից ու բնակություն հաստատել Իտալիայում

Վերջին ընթացքում տեւական դադարից հետո կրկին լայն հնչեղություն ստացավ Դոն Պիպոյի` Արթուր Ասատրյանի անունը, ով տարիներ առաջ հեռացել է Հայաստանից եւ այժմ բնակություն է հաստատել Իտալիայում: Վերջինս հասարակության շրջանում հայտնի է ոչ միայն որպես քրեական հեղինակություն, այլեւ մեծ բարերար: Մեր ընթերցողները հաճախ են հետաքրքրվում, թե ինչու է Դոն Պիպոն լքել Հայաստանը եւ բնակություն հաստատել Իտալիայում: [b]SHAMSHYAN.com[/b]-ին հաջողվեց պարզել, որ ժամանակին նրա հեղինակությունը Էջմիածնում գնալով աճել է եւ տարիներ առաջ ցանկացել է իր դիրքերն ամրապնդել Էջմիածնում, տարածքներ զավթել եւ իր գերիշխանությունը հաստատել այնտեղ, ինչը, սակայն, միանշանակ չի ընդունվել եւ հակամարտություն է առաջացել տեղի ուժերի միջեւ: Արդյունքում նրա մոտ ընկերներից մեկը զոհվել է, իսկ նա իր կյանքը փրկելու համար հեռացել է Հայաստանից:

Նմանատիպ նյութեր