Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի «Silk Soft» անձեռոցիկի գործարանում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուսան Շերամ 90/6 հասցեում գործող «Silk Soft» անձեռոցիկի գործարանում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գործարանի աշխատակիցներն ու քաղաքացիները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռուսլան Միրզոյանն ու Լևոն Միքայելյանը։
Ըստ նախնական տեղեկություններ՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Թե ինչն է եղել նշված գործարանում առաջացած կրակի պատճառը, պարզվում է։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։