211652_close_icon
views-count65122 դիտում article-date 11:08 19-07-2018

Կրակոցներ՝ մայրաքաղաքի գերեզմանատներից մեկում. ոստիկանները կրակողին հայտնաբերել են, հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացուն փնտրում են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով՝ պարզել են հուլիսի 18-ին Էրեբունի վարչական շրջանում հրազենային վնասսվածքներ ստացած քաղաքացու ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ Արամ Բաբալյանն է, ով նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում եղել է մայրաքաղաքի գերեզմանատներից մեկում. որտեղ էլ նրա վրա կրակոցներ է արձակել Երևան քաղաքի Ջրաշենի 1-ին փողոցի բնակիչ՝ 41-ամյա Ազատ Պետրոսյանը։ Ոստիկանությունը հայտնաբերել է Ա. Պետրոսյանին, այնուհետև խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ էլ բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել։ Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տուժած Ա. Բաբալյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր