84417 դիտում
10:55 26-07-2018
Ոստիկանները հայտնաբերել են Երևանում՝ «Անի» սրճարանի բակում քաղաքացուն հրազենային վնասվածքներ պատճառած կրակողին. նա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրենն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հուլիսի 24-ին Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցի «Անի» բացօթյա սրճարանի դիմաց Երևանի բնակիչ Հ. Վարդանյանին հրազենային վնասվածքներ պատճառած և փախուստի դիմած կասկածյալի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Երևան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Արման Այվազյանն է, ով բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և խոստովանել, որ ինքն է եղել կրակոցներ արձակողը։
Քննիչի որոշմամբ Ա. Այվազյանը ստորագրությամբ ազատ է արձակվել։ Քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է։
Ա.Այվազյանը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող «ԻԺ-79-9Տ» տիպի 9 մմ տ/չ գազային ատրճանակը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Այվազյանն աշխատում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/24/1101500/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հուլիսի 24-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Էրեբունի» հիվանդանոց էր տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Երևանի քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արտակ Պողոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցները հնչել էին Տիտոգրադյան փողոցում գտնվող «Անի» բացօթյա սրճարանի բակում։ Ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը պարզել էին դեպքի վայրը։ Դեպքի վայրում տեղազննություն էին կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, ում կողմից ստեղծվել էր քննչական խումբ։
Դեպքի վայրում աշխատել էին նաև նույն բաժնի մեծ թվով քննիչներ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26790 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ