78430 դիտում
13:37 02-07-2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով նոր «միլպետներ» են նշանակվել, ովքեր իրենց գործի գիտակ են
Այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ:
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Պավել Օրդյանը ազատվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Մաշտցի բաժնի պետ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Արաբկիրի ոստիկանապետ նշանակված Ա. Վաթյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում, եղել է մի քանի տարածքային բաժինների պետ, ոստիկանության համակարգում համարվում է ուժեղ օպերատիվնիկ, ունի մարդկային բարձր հատկանիշներ:
Մաշտոցի ոստիկանապետ նշանակված Պ. Օրդյանը նույնպես համարվում է իր գործի գիտակ:
Նշված անձինք տարածքային որ բաժիններում էլ որ աշխատել են, այդ բաժինները ունեցել են՝ ինչպես հանցագործությունների բացահայտման, այնպես էլ հանցագործությունների նախականխման բարձր ցուցանիշներ:
Նմանատիպ նյութեր
102338 դիտում
18:20 25-05-2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով բաժինների նոր ոստիկանապետեր են նշանակվել
71200 դիտում
13:54 17-08-2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով ոստիկանության բաժինների նոր պետեր են նշանակվել