ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով բաժինների նոր ոստիկանապետեր են նշանակվել
Այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանը:
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Էրեբունու բաժնի պետ է նշանակվել Վարդան Վարդանյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնից:
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Ջանիկ Մարությանը նշանակվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետ: