211652_close_icon
views-count96395 դիտում article-date 18:51 12-06-2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով Արմավիրի մարզում նշանակվել է նոր ոստիկանապետ, Երևան քաղաքն էլ ունի նոր քրեականի պետ

Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի մարզային վրաչության պետ: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Հովհաննես Մարտիրոսյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ: Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Հովհաննիսյանը ոստիկանության համակարգի հնաբնակներից է, համարվում է իր գործի գիտակ, տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ունի մարդկային բարձր հատկանիշներ: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Վահե Մուշեղյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ: [b] Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0614331001560362715299365.jpg[/img]

Նմանատիպ նյութեր