114982 դիտում
14:06 27-02-2018
Սևանի և Կենտրոնի ոստիկանները Սևանի քննիչների և ջրասուզակների հետ Սևանա լճում հայտնաբերել են 55-ամյա տնօրենի դին, ով որպես անհայտ կորած որոնվում էր Ոստիկանության կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 27-ին, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արսեն Ադամյանի), Ոստիկանության Սևանի բաժնի (բաժնի պետ Վիգեն Աղեկյանի), Ոստիկանության Կենտրոնական բաժնի (բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության (վարչության պետ Արտավազդ Ղազարյանի) և նույն վարչության Սևանի քննչական բաժնի (բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի) և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ հրամանատար Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ Սևանա լճում հայտնաբերել են փետրվարի 13-ից Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող «Պրոմուտեա» ՍՊԸ-ի 55-ամյա տնօրեն Տիգրան Հակոբյանի ջրահեղձ եղած դին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաշվի առնելով դեպքի հնչեղությունը՝ առաջին իսկ պահից տեղում են եղել Գեղարքունիքի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն և Սևանի դատախազ Էդուարդ Հարությունյանը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դին լճից մեծ դժվարությամբ դուրս բերեցին ջրասուզակներ Նարեկ Բաբայանը, Արթուր Վարդանյանը և Արմեն Եփրեմյանը՝ հրամանատար Ա. Ճզմաչյանի գլխավորությամբ, որից հետո մոտորանավակով դին մոտ 1 կմ մոտեցվեց անվտանգ վայր և, օպերատիվորեն ժամանած Սևանի շտապօգնության հերթապահ խումբն այն տեղափոխեց դիահերձարան։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Պետրոսյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիներով։
Քննիչի որոշմամբ էլ նշանակվել են մի շարք փորձաքննություն, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/18/1089440/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի), Ոստիկանության Սևանի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Վիգեն Աղեկյանի) գլխավորությամբ, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Սևանի հրշեջ փրկարարները որոնողական աշխատանքներ էին կատարում՝ գտնելու համար Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 5ա շենքի բնակիչ՝ 55-ամյա Տիգրան Հակոբյանին։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 15-ին Ոստիկանության Կենտրոնական բաժին էր դիմել Տ. Հակոբյանի որդին՝ Երևան քաղաքի Թամանյան փողոցի բնակիչ Ռուբեն Հակոբյանը և հայտնել էր, որ 2 օր առաջ հայրը տանից դուրս էր եկել և չէր վերադարձել։
Նույն օրը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի բնակիչ Սարգիս Ղարիբջանյանը և հայտնել, որ 2 օր առաջ զանգահարել էր Տիգրանին և չէր կարողացել նրա հետ կապնվել և նա անհանգստանում էր, քանի որ ոչ մի տեղեեկություն չունի նրա գտնվելու վայրի մասին։
Նույն օրը փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Տիգրանյանի կողմից նյութեր էին նախապատրաստվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները զրուցել էին նաև որպես անհայտ որոնվող Տ. Հակոբյանի նախկին կնոջ՝ 67-ամյա Հասմիկ Մամիկոնյանի հետ, ով հայտնել էր, որ փետրվարի 13-ին, ժամը 15։00-ին, նախկին ամուսինը Հանրապտության և Տպագրիչների փողոցների խաչմերուկից մեկնել էր աշխատանքի, որը գտնվում է Վարդանանց 8-րդ նրբանցքում և չէր վերադարձել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել էին տաքսու վարորդին, ով տեղեկացրել էր, որ Տ. Հակոբյանին ինքը մեքենայով տեղափոխել էր Սևան, ով իջել էր Սևանի ափի մոտ և այլևս նա նրան չէր տեսել։
[b]Անհայտ կորած 55-ամյա Տիգրան Հակոբյանն է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0131201001519736270605614.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+