83179 դիտում
12:17 18-02-2018
Կենտրոնականի և Սևանի ոստիկանները Սևանի ջրասուզակների հետ 3 օր է, որոնում են որպես անհայտ կորած «Պրոմուտեա» ՍՊԸ-ի 55-ամյա տնօրենին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ արդեն 3 օր է, Ոստիկանության Կենտրոնական բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի), Ոստիկանության Սևանի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Վիգեն Աղեկյանի) գլխավորությամբ, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Սևանի հրշեջ փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում՝ գտնելու համար Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 5ա շենքի բնակիչ՝ 55-ամյա Տիգրան Հակոբյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 15-ին Ոստիկանոթյան Կենտրոնական բաժին է դիմել Տ. Հակոբյանի որդին՝ Երևան քաղաքի Թամանյան փողոցի բնակիչ Ռուբեն Հակոբյանը և հայտնել է, որ 2 օր առաջ հայրը տանից դուրս է եկել և չի վերադարձել։
Նույն օրը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի բնակիչ Սարգիս Ղարիբջանյանը և հայտնել, որ 2 օր առաջ զանգահարել է Տիգրանին և չի կարողացել նրա հետ կապնվել և նա անհանգստանում է, քանի որ ոչ մի տեղեեկություն չունի նրա գտնվելու վայրի մասին։
Նույն օրը փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Տիգրանյանի կողմից նյութեր են նախապատրաստվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները զրուցել են նաև որպես անհայտ որոնվող Տ. Հակոբյանի նախկին կնոջ՝ 67-ամյա Հասմիկ Մամիկոնյանի հետ, ով հայտնել է, որ փետրվարի 13-ին, ժամը 15։00-ին, նախկին ամուսինը Հանրապտության և Տպագրիչների փողոցների խաչմերուկից մեկնել է աշխատանքի, որը գտնվում է Վարդանանց 8-րդ նրբանցքում և չի վերադարձել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են տաքսու վարորդին, ով տեղեկացրել է, որ Տ. Հակոբյանին ինքը մեքենայով տեղափոխել է Սևան, ով իջել է Սևանի ափի մոտ և այլևս նա նրան չի տեսել։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև Սևանի ջրասուզակները, սակայն արդյունք չլինելու պատճառով Սևանա լճում որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որպես անհայտ կորած Տ. Հակոբյանն աշխատում է «Պրոմուտեա» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն և, ըստ տեղեկությունների, Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[img]http://st0.shamshyan.com/editor/0007954001518941501810346.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
37908 դիտում
19:30 29-05-2019
Հարազատները որոնում են որպես անհայտ կորած 36-ամյա տղամարդուն. Տեղեկություններ իմացողին խնդրում ենք զանգահարել
Այս բաժնից
9345 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին