Ողբերգական դեպք Լոռու մարզում․ 28-ամյա երիտասարդի դին հայտնաբերել են ձորում․ նա որոնվում էր որպես անհայտ կորած․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, օգոստոսի 8-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարներն ու Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են երեկվանից Ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից որպես անհայտ որոնվող Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ 28-ամյա Մհեր Ղազարյանի դին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ․ Ղազարյանի որոնողական աշխատանքներին մասնակցել են Ոստիկանության 10 աշխատակիցներ և 11 հրշեջ փրկարարներ։
Ոստիկանները ու փրկարարները անգամ գիշերն են որոնողական աշխատանքներ կատարել ու Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի 1 կմ-ին հարակից ավտոճանապարհից մոտ 600 մետր հեռավորության վրա գտնվող կիրճում, 120 մետր խորությամբ հայտնաբերել են դին։
Հրշեջ-փրկարարները դին կիրճից պատգարակով դուրս են բերել և փոխանցել Շտապօգնության աշխատակիցներին։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև մեծ թվով քաղաքացիներ։
Փաստի առթիվ Ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Լուսնկարները՝ Էդիկ Սիմոնյանի
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: