211652_close_icon
views-count1294 դիտում article-date 13:31 18-03-2026

Կոմիտասի պողոտա - Վրացական փողոցի խաչմերուկում մի քանի փոսերի պատճառով ամեն օր ավտոմեքենաների անվահեծաններ ու թափարգելներ են կոտրվում և պայթում անիվներ․ տեղի են ունեցել նաև ավտովթարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այն, որ վերջին շաբաթներին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով մայրաքաղաքում սկսվել են փոսալցման աշխատանքները, ակնհայտ է։ Բայց որ կան պողոտաներ ու փողոցներ, որտեղ տրանսպորտայի և հետիոտների շարժը բավականին շատ է, անգամ գիշերային ժամերին, այդ հատվածներում պետք է օր առաջ գոնե կատարվեն փոսալցման աշխատանքներ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին 10 օրվա ընթացքում Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում մի քանի փոսերի պատճառով մոտ 30-ից ավելի ավտոմեքենաների անվահեծաններ են կոտրվել, թափարգելներ են վնասվել ու պայթել են անվադողեր։ Մի քանի ավտովթարի հետևանքով էլ մարդիկ են տեղափոխվել հիվանդանոցներ։

Ու հիմա գոնե ժամանակավորապես այդ հատվածի փոսերը ասֆալտապատեն, հակառակ դեպքում այն օր օրի ոչ միայն կմեծանա, այլ նաև վթարների թիվը կավելանա։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+

Նմանատիպ նյութեր