211652_close_icon
views-count245746 դիտում article-date 12:19 23-05-2022

Սևանա լճում ջրահեղձ եղած, 17 օր որոնվող 54-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է, մյուս՝ 21-ամյա ջրահեղձ եղածի դին որոնվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի ջրասուզակներն ու մեծ թվով գյուղացիներ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի ափամերձ հատվածում՝ ճահճուտի մեջ, հայտնաբերել են տղամարդու դի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ 17 օր  Սևանա լճում որպես անհայտ կորած, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ՝ 54-ամյա Ավետիք Սևոյանն է։ 

Այս պահին ջրասուզակներն ու փրկարարները գյուղացիների հետ փորձում  են այդ հատվածից դին դուրս բերել, ինչպես նաև շարունակվում են մյուս անհետ կորածի՝ Վարդենիկ գյուղի բնակիչ, 21-ամյա Իշխան Աբրոյանի որոնողական աշխատանքները։ 

***
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փամբուխչյանի կարգադրությամբ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի գլխավորությամբ ժամը 05։50-ից Սևանա լճում շարունակվել էին որոնողական աշխատանքները Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի ջրահեղձ եղած 2 բնակչի դիերը հայտնաբերելու ուղղությամբ։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 13-ին որոնողական աշխատանքները ԱԻ նախարարի կարգադրությամբ տեղում ղեկավարել էին ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանն ու Կարապետ Մանուկյանը։

Որոնողական աշխատանքներին առաջին օրվանից մասնակցում են մեծ թվով  քաղաքացիներ՝ Վարդենիկ, Զոլաքար, Նորատուս գյուղերից, ինչպես նաև Մարտունի քաղաքի բնակիչներ և ԱԻՆ ՓԾ ջրասուզակներ։ 

Մայիսի 14-ի դրությամբ աշխատանքներն արդյունք չէին տվել և  շարունակվում էին։ 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր