Քեզ բացակա չենք դնի, լեգենդ դարձած հերոս, սասունիկցի Խաչիկ Մուրադյան. երկնային ծնունդդ շնորհավոր, դու ու քո նման հերոսները ոսկե տառերով եք գրվել հայոց հաղթակամարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
«Բարձունքը մերն է, տղերքը չկան, տղերքն ավելի բարձրում մնացին». այս խոսքերն էին մարտի 14-ին շատերի շուրթերից հնչում Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրի զինվորական պանթեոնում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 14-ը արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Սասունցի Խաչի Մուրադյանի երկնային ծննդյան օրն էր։
Սասունիկ բնակավայրը Արցախյան բոլոր պատերազմներին իր հերոսներն է տվել ու հիմա զինվորական պանթեոնը, որտեղ ամփոփված է հերոսների մի մասը, գրեթե ամեն օր այցելուների պակաս չի ունենում։ Գալիս են ոչ միայն հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, այլ նաև Երևանից, Հանրապետության տարբեր մարզերից, ԱՊՀ ու եվրոպական շատ երկրներից, ովքեր խնկարկում ու ծաղիկներ են խոնարհում հերոսների շիրիմներին։
Ամբողջ տարածքը հազարավոր մարդկանց համար դարձել է «Սրբության սրբոց» վայր։
Մարտի 14-ին Խ. Մուրադյանի շիրիմին էին այցելել հարյուրավոր քաղաքացիներ, որտեղ հոգևոր հովվի կողմից հնչեց տերունական աղոթք, ապա այցելուները ծաղիկներ խոնարհեցին ու կատարեցին խնկարկում։ Այդ օրը նաև համայնքի մշակույթի տանը տեղի ունեցավ «Դեմքիս շառաչը քեզ ի պատասխան, հայրենիք հզոր ու նվիրական» խորագիրը կրող հուշ-ցերեկույթը՝ նվիրված հերոսի երկնային ծնունդին։
Ներկաները նշում էին, որ Խաչիկի ու նրա նման հազարավոր հայորդիների շնորհիվ է, որ այսօր աշխարհի քարտեզին կա Հայաստանը, ապրում է հայը։ Նրանք հանուն Հայաստանի ու Արցախի նվիրաբերեցին Աստծո կողմից տրված ամենաթանկ բանը՝ կյանքը, և 44-օրյա պատերազմում նրանք հաղթել են։ Նրանք արժանի հակահարված են տվել թշնամուն և իրենց արյունով վավերացրել են հաղթանակը։ Պարտվել է աշխարհն իրար խառնող քաղաքականությունը, այնպես որ մենք թե՛ Խաչիկին, թե՛ բոլոր նահատակված ու լեգենդ դարձած հերոսներին բացակա չենք դնի։
Միջոցառումը համայնքի մշակույթի տանը վարում էր բանաստեղծուհի, բազմաթիվ նմանատիպ միջոցառումների հեղինակ ու կազմակերպիչ Աննա Կոստանյանը, ով արդեն դարձել է հազարավոր հերոս զինվորների ընտանիքի անդամ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի