29522 դիտում
15:33 02-01-2018
Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ներն ու BMW-ն. Երևանի զինվորական դատախազության դատախազը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը18։30-ի սահմաններում Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ՝ 28-ամյա Մովսես Սմբատյանի վարած Mercedes մակնիշի 35 ԼD 992 համարանիշի, Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 47-ամյա Աշոտ Կարապետյանի վարած Mercedes մակնիշի 35 AV 542 համարանիշի և Երևան քաղաքի Կամարակի փողոցի բնակիչ՝ 31-ամյա Վահան Հարությունանի վարած BMW մակնիշի 363 GG 01 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Վ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Կարապետյանն աշխատում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում, իսկ Վ Հարությունյանը՝ Երևանի զինվորական դատախազությունում՝ որպես դատախազ, կոչումով արդարադատության 3-րդ դասի խորհրդական է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9696 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին