Հրազդանում բնակիչները սպառնում են «Վեոլիա ջրի» հարցով բողոքի ակցիաներ իրականացնել Կոտայքի մարզպետարանի, Հրազդանի քաղաքապետարանի և Կոտայքի քննչական վարչության դիմաց. պատճառը կեղտաջրերն են, որ բազմահարկ շենքը դարձնում են վթարային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն երկար ու ձիգ տարիներ է Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 98 շենքի և դրան հարակից շենքերի տների, անգամ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները իրենց օրը սկսում և ավարտում են գարշահոտի պայմաններում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շենքը 4 մուտքանի, 9 հարկանի է և բնակիչների թիվն անցնում է 200-ը ու մարդիկ 10 տարուց ավելի է չեն կարողանում իրենց շենքը փրկել հակասանիտարական վիճակից։
Այսօր՝ ապրիլի 8-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «10 տարի է՝ կոմունալ ծառայության համար կանոնավոր վճարումները կատարում ենք։ 10 տարի է՝ չենք կարողանում էս հարցը լուծել, կարծես թե Բաբելոնի աշտարակի կործանումից հետո մեր շենքը շուտով կկործանվի, քանի որ կեղտաջրերը լցվում են շենքերի նկուղներ ու հիմա նույնիսկ մոտ 1 մետր խորությամբ կեղտաջրով է պատված։
Բազմիցս դիմել ենք Կոտայքի մարզպետարան, Հրազդանի քաղաքապետարան, «Վեոլիա ջուր», ոչ մի օգուտ։ Մեր շենքից Կոտայքի մարզպետարան հեռավորությունը 1 կիլոմետր էլ չկա։ Բայց երևի թե «Վեոլիա ջուրը» կարողանում է Կոտայքի մարզպետարանին ու Հրազդանի քաղաքապետարանին կեղծ տեղեկություններ տալ, թե խնդրի լուծմամբ «Վեոլիա ջուրը» չպետք է զբաղվի։ Հետաքրքիր է, եթե «Վեոլիա ջուրը» չէ, այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք նրան վճարումներ անում։
Գարշահոտն անգամ ցուրտ ձմռանն է զգացվում։ Չենք կարողանում ամռանը դուռ ու լուսամուտ բացել, երեխաներին բակ իջեցնել։ Էս հոտի պայմաններում են աշխատում նաև մեր Կոտայքի մարզի քննիչները։
Նկուղներում տեղադրված են նաև շենքը սնուցող էլեկտրական արկղերը, բայց հիմա հալալ կեսը լցված է կեղտաջրով։ Պատկերացնո՞ւմ եք հիմա հանկարծ վթար տեղի ունենա, էլեկտրիկները ոնց են աշխատելու։
Այլևս չենք ուզում հանդուրժել «Վեոլիա ջրի» կողմից ցուցաբերված անպատասխանատու վերաբերմունքը բնակիչներիս նկատմամբ։ Դիմում ենք Կոտայքի մարզպետին, որպեսզի ինքը գոնե մի բան ձեռնարկի այս խնդիրը լուծելու ուղղությամբ։ Եթե այսպես մնա, շենքը կդառնա վթարային ու մենք բոլորս կհայտնվենք փողոցում։ Հիմա ինչ, Վեոլիան պիտի թողնի շենքի հերն անիծվի, որ նոր ինքը հանգիստ գլուխը դնի բարձի՞ն։ Թող իմանան, ամբողջ բնակիչներս, գլուխներս բարձին դնելով, ամենավերջին խոսքերն ենք ուղղում պատասխանատուների հասցեին»։
Բնակիչները նշում էին, որ եթե առաջիկայում խնդիրը չլուծվի, ապա իրենք բողոքի ակցիաներ են իրականացնելու Կոտայքի մարզպետարանի, Հրազդանի քաղաքապետըարանի, անգամ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության դիմաց, ու գոնե քննչականը քրեական վարույթ նախաձեռնի «Վեոլիա ջրի» անգործության վերաբերյալ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։