211652_close_icon
views-count23772 դիտում article-date 17:23 07-08-2016

Ավտովթար Երևանում. 75-ամյա տաքսիստը Opel-ով բախվել է Գլխավոր դատախազության Երևան քաղաքի զինվորական դատախազության Mercedes-ին. կան վիրավորներ

Այսօր` օգոստոսի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երկեկ՝ օգոտոսի 6-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 11:10-ի սահմաններում Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 75-ամյա Ռազմիկ Ղազարայնը իր վարած Opel Astra G մակնիշի 35 TՏ 502 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 27-ամյա Գնել Գասպարյանին պատկանող Mercedes մակնիշի 13 VN 013 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 59-ամյա Զոյա Ղուկեյանը, 42-ամյա Արմինե Ղուկեյանը և 9-ամյա Սոֆի Նահապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Ղազարյանը աշխատում է Ջի Թի տաքսի ծառայությունում, իսկ Mercedes վարորդ Գ. Գասպարյանը ՀՀ գլխավոր դատախազության Երևան քաղաքի կայազորի զինվորական դատախազությունում, կոչումով՝ արդարադատության 2-րդ դասի խորհրդական է: Վիրավորներից Ս. Նահապետյանը սովորում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի թիվ 1758 գիմնազիայի 3-րդ դասարանում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր